«Լոռիում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում». Արամ Ղազարյան
«Լոռիում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը (լուսանկարում): Ըստ տարածվող լուրերի, այսօր ականազերծման աշխատանքներ են սկսվել նաեւ Լոռու մարզի որոշ բնակավայրերում:
Հիշեցնենք, 12 օր առաջ Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար բնակավայրերում կառավարությունը հայտարարեց սահմանագծման-սահմանազատման «պիլոտային» ծրագիր իրականացնելու մասին: Այդ համայնքներում արդեն 12 օր է՝ բնականոն կյանքը կաթվածահար է:
Փակ է Կիրանց-Ոսկեպար կամուրջը, մարդիկ պայքարում են ՀՀ իշխանության եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների դեմ, գիշերում են փողոցում, վրանների տակ: Լոռու մարզպետը չի կիսում այն տեսակետը, որ Տավուշում այդօրինակ սահմանազատումը վտանգի տակ է դնում նաեւ Լոռու մարզի բնակավայրերը՝ դրանք դառնում են սահմանամերձ:
«Լոռին խնդրահարույց չի դառնում, խնդրում եմ այդ ապատեղեկատվություն տարածողները զերծ մնան նմանատիպ շահարկումներից»,- ասաց Արամ Ղազարյանը:
Արձագանքելով դիտարկմանը, որ այդ մասին են վկայում նաեւ քարտեզները՝ նա ասաց. «Ապատեղեկատվություն է: Լոռին խնդրահարույց չի դառնում: Չգիտեմ՝ ով, ինչ քարտեզ է նայում, դա իրենց խնդիրն է: Երկրորդը՝ նման բան չկա, ինչ-որ ականազերծման աշխատանքներ»:
Խոսակցություններ կան, որ առաջիկա օրերին ականազերծման աշխատանքներ են սկսվելու նաեւ Վարդենիսի հատվածում: Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություն չունի, այս պահին նման գործընթաց չկա: