211652_close_icon
views-count2498 դիտում article-date 18:49 23-03-2021

Արսեն Զախարյանի հայր. Թող տղաս որոշի. Ռուսաստանի, թե՝ Հայաստանի հավաքականում խաղա

Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը, հայտնել է, որ ֆուտբոլիստը դեռ չի որոշել, թե որ հավաքականում խաղա:
 
«Թող ինքը որոշի: Եվ Հայաստանն է մեր հայրենիքը, և՝ Ռուսաստանը: Ես չեմ խառնվելու:
 
Հիմա ինքը խաղում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում: Կարծում եմ, եթե ամեն ինչ լավ ընթանա, նա կխաղա Ռուսաստանի հավաքականում: Բայց չեմ ցանկանում իրադարձությունների առաջ ընկնել:
 
Առայժմ թող խաղա, աչքի ընկնի, աճի», ասել է ֆուտբոլիստի հայրը:

Նմանատիպ նյութեր