5546 դիտում
16:10 22-05-2014
«Վերնիսաժի» կրակոցներից վիրավորված ծերունին շոկի մեջ անընդհատ ասել է «տղաս, տղաս»՝ կարծելով, թե տղային էլ են վիրավորել
«Վերնիսաժի» մոտ հնչած կրակոցներից վիրավորված պատահական անցորդ 72-ամյա Մնացական Սուքիասյանը վիրավորվելուց հետո միայն որդու մասին է հարցրել՝ կարծելով, թե որդին էլ է հրազենային վիրավորում ստացել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մնացական Սուքիասյանին առաջին բուժօգնությունը ցուցաբերած Վերնիսաժի հարևանությամբ գործող «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի բժիշկ Անուշ Մելիքսեթյանը:
Վերջինիս հետ օգնություն են ցուցաբերել նաեւ Մելանյա Գրիգորյանը և Քրիստինե Հարությունյանը: Ա. Մելիքսեթյանը նշեց, որ իրենք, երբ դեպքի վայր են հասել, միայն 3-րդ տուժածն է այնտեղ եղել` Մնացական Սուքիասյանը: «Նա բեկորային կոտրվածք ուներ, արյունահոսում էր: Առաջին բուժօգնությունը մենք ցույց տվեցինք: Մեր այցելուներից մեկն առաջինը մոտեցավ մեզ եւ ասաց, որ Վերնիսաժի տարածքում նման դեպք է տեղի ունեցել, եւ մենք շտապեցինք դեպքի վայր: Մնացական Սուքիասյանը շոկի մեջ էր եւ անընդհատ տղայի մասին էր մտածում: Կարծում էր՝ նա էլ է վիրավորվել: Ասում էր «տղաս, տղաս»,-պատմեց Անուշ Մելիքսեթյանը:
Մնացական Սուքիասյանը վիրահատվել է եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=https://shamshyan.com/hy/article/14503/]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 30-ամյա Վալերի Հարությունյանը, 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանը, 64-ամյա Ալբինա Բադալյանը, 30-ամյա Նորայր Հարությունյանը և 72-ամյա Մնացական Սուքիասյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
3388 դիտում
20:48 12-07-2022
Տղաս անընդհատ երազիս էր գալիս, հանգստություն էր ուզում. Զոհվածի մայր
37570 դիտում
16:53 12-08-2015
Ողբերգական դեպք` Կոտայքի մարզում. 1 տարվա ընթացքում թոռանն ու տղային կորցրած ծերունին ինքնասպան է եղել
Այս բաժնից
748 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
856 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին