211652_close_icon
views-count3380 դիտում article-date 22:30 22-03-2021

Ոմն աղբ՝ Անդո Գրիգորյան անունով, ամենանողկալի հայհոյանքներն ու սպառնալիքներն է գրել սպանված զինվորի հորը

ԱԺ ԲՀԿ խմակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գեղամ Նազարյանն իմ ընկերն է։ Մենք միասին երկար տարիներ աշխատել ենք «Հայկական ժամանակում»։

Գեղամի որդի Աբգարը, ով զոհվեց այս պատերազմի հենց առաջին օրերին ու ամիսներ շարունակ դիակը չկար, մեծացել է մեր աչքի առաջ՝ Աշոտ Փաշինյանի հետ։

Ու ոմն աղբ՝ Անդո Գրիգորյան անունով, ով էդքան տղամարդկություն չունի չթաքնվելու ֆեյք էջի տակ, ամենանողկալի հայհոյանքներն ու սպառնալիքներն է գրել սպանված զինվորի հորը՝ սպառնալով հենց իր տան շքամուտքում հաշվեհարդար տեսնել։

Կարծում եմ, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, որ երբ ուզում են՝ արագ գտնում են ֆեյքի իրական տիրոջը, այս դեպքում եւս նույնքան օպերատիվ կլինեն։

Ու ամեն օր գեներացնելով էսպիսի ատելություն եւ կեղտ՝ էսպես էլ ընտրությա՞ն եք գնում, որ քարոզարշավները վերածեք արյունալի հաշվեհարդարների։

Լավ, ո՞նց չեք հասկանում, որ սա այլեւս ապականության անդառնալիության կետն է»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գեղամ Նազարյանն իմ ընկերն է։ Մենք միասին երկար տարիներ աշխատել ենք «Հայկական ժամանակում»։ Գեղամի որդի Աբգարը, ով զոհվեց...

Опубликовано Naira Zohrabyan Понедельник, 22 марта 2021 г.

Նմանատիպ նյութեր