211652_close_icon
views-count1981 դիտում article-date 21:59 22-03-2021

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սեն Գալեն

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում է, որտեղ էլ կընթանա նախապատրաստությունը մարտի 25-ին կայանալիք Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպմանը:

Հայաստանից ժամանած ֆուտբոլիստներին միացել են նաև արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները: Թիմը հանգրվանել է Սեն Գալենի «Ուալհալա» հյուրանոցում: Այսօր երեկոյան հավաքականը կանցկացնի առաջին մարզումը Շվեյցարիայում՝ Սեն Գալենից 25 րոպեի հեռավորության վրա գտնվող Ուցվիլ քաղաքի մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր