211652_close_icon
views-count2025 դիտում article-date 13:35 22-03-2021

Նիկոլի անհեռատես որոշման եւ դրա ձախողման հետեւանքով թշնամու առաջ բացվեցին Հադրութի դարպասները. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցին: Նա մասնավորապես նշել է՝ նա իրականում գնացել էր տեղում հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, ու նաեւ իր մեղքով ի՞նչ քաոսի է վերածվել առաջնագիծը։ Զաքարյանի գրառումը՝ ստորեւ.

«Պատերազմի ընթացքում կապիտուլյանտը մեկ օրով գնաց Արցախ։ Գնալու նպատակը հետեւյալն էր։

Հարավային ուղղության վրա, արդեն նահանջող հայկական զորքին, ինչ-որ անհայտ ծագման նապոլեոններ (իրականում հայտնի), համոզում են, որպեսզի հակահարձակումով գրոհեն եւ հետ վերցնեն 2016թ. ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերը (հայտնի Վարազաթումբի ուղղություն)։

Նպատակն այն էր, որպեսզի Նիկոլը «հերոսանա» եւ «քաջաբար» հայտարարի, որ հետ է վերցրել այն մի քանի հարյուր հեկտարը, ինչը թողել էր Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ 2016թ. ապրիլյան պատերազմը կանգնեցնելուց հետո։

Զուտ մի քանի հոգու անձնական հիմար ամբիցիաների վրա կառուցված հակահարձակումը տեղի ունեցավ հապճեպ, առանց նախապատրաստվելու եւ առանց հակառակորդի դիրքավորումների, նրանց ուժերի եւ տեղակայման վայրերի մասին հստակ տեղեկության։ Արդյունքում պատռվեց ռազմաճակատի առաջնագիծը, ցաքուցրիվ եղավ խրամատավորված հայկական զորքը, վնասվեց կամ հակառակորդին թողնվեց մեծ քանակությամբ զրահատեխնիկա, ունեցանք բաց դաշտում հայտնված ու միմյանց հետ չհամագործակցող կենդանի ուժի հսկայական կորուստներ։ Քաղաքական PR-ին կուլ գնացած գործող գեներալների աչքերի առաջ փլուզվեց եւ ճեղքեր տվեց Արցախի հարավային թեւի հզոր պաշտպանական շղթան։

Այնինչ՝ պատերազմի առաջին օրերին ստացած հարվածներից ու անընդհատ կասեցվող գրոհներից հետո, հակառակորդն աստիճանաբար թուլանում էր՝ կորցնելով իր հարվածային ուժն ու տեմպերը։ Նիկոլի եւ իր խմբակի անհեռատես, չհիմնավորված որոշման եւ դրա ձախողման արդյունքում թշնամու առաջ բացվեցին անպաշտպան մնացած Հադրութի դարպասները։

Այդ օպերացիան հայկական զինուժի պատմության մեջ կմնա որպես կոպիտ սխալի եւ քաղաքական իշխանության քիթը խոթելու ճակատագրական հետեւանք։

Հոկտեմբերի 5-ին կապիտուլյանտը գնացել է Արցախ՝ հակառակորդին «արժանի հակահարված հասցնելու» հետագա քայլերը որոշելու համար։ Այնինչ, նա իրականում գնացել էր տեղում հասկանալու, թե ի՞նչ է կատարվում, ու նաեւ իր մեղքով ի՞նչ քաոսի է վերածվել առաջնագիծը։

Դրանից հետո սկիզբ առած ձախողումների անվերջանալի շղթան այլեւս կանգնեցնել չհաջողվեց։ Հայկական զորքերը մտան անկանոն պաշտպանության եւ երկարատեւ հետապնդման անդառնալի մի փուլի մեջ, որի կանգառը տրվեց ռուսական խաղաղապահների ժամանումով։

Նիկոլը եւ սորոսածին բոսյակները, ուղիղ չորս տարի թմբկահարել են, որ Սերժ Սարգսյանը 2016թ. ապրիլին 800 հա տարածք է թողել թշնամուն (իրականում՝ 400հա)։ Այն ժամանակ քննարկվում էր պատերազմը եւս երկու օր շարունակելու եւ դիրքերը վերականգնելու հարցը։ Սակայն հնարավոր կորուստները կարող էին կազմել մինչեւ 200 զինծառայող եւ քաղաքական իշխանությունը հրաժարվեց նոր կորուստներից։

Իսկ կեղծ հեղափոխությունից ու տավուշյան ավանտյուրայից գլուխը կորցրած կապիտուլյանտը չխնայեց հազարավոր մարդկանց կյանքեր՝ հանուն իր գաղջ նպատակների։ Արդյունքում՝ թուրքը Շուշիում չայ է խմում եւ ծաղրում փաշինյանական խունտային։ Նրա հետ միասին՝ նաեւ մեզ բոլորիս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Պատերազմի ընթացքում կապիտուլյանտը մեկ օրով գնաց Արցախ։ Գնալու նպատակը հետևյալն էր։ Հարավային ուղղության վրա, արդեն...

Posted by Artak Zakaryan on Monday, March 22, 2021

Նմանատիպ նյութեր