16881 դիտում
22:10 30-12-2020
Նիկոլի ամանորյա ուղերձը սկսելու պահին, ի հիշատակ նիկոլածին պատերազմում տված մեր անմեղ զոհերի, առաջարկում եմ բոլորս միասին անջատենք մեր հեռուստացույցերը․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նիկոլի ամանորյա ուղերձը սկսելու պահին, ի հիշատակ նիկոլածին պատերազմում տված մեր անմեղ զոհերի, առաջարկում եմ բոլորս միասին անջատենք մեր հեռուստացույցերը։
Այդ ընթացքում հիշենք բոլորին, քանզի ոչ ոք չի՛ մոռացվի, և ոչինչ չի՛ մոռացվի։ Լռության և խոնարհումի րոպե հայտարարենք մեր օջախներում։
Վստահ եմ, որ շատերը չեն նշելու ամանորն այնպես, ինչպես նշել ենք տարիներ ի վեր։ Վստահ եմ, որ տոն կոչվածն այս տարի, ոչ մեկին տոնական տրամադրություն չի պարգևելու։
Բայցև ենթադրում եմ, որ գրեթե բոլորը հավաքվելու են ընտանեկան սեղանների շուրջ՝ ազատվելու այսքան չարիքներ բերած 2020-ից։
Կենացներ ենք ասելու, ու մաղթենք, որ 2020-ն այլև չկրկնվի, բայց երբեք չենք մտածելու, թե ինչու՞ այսքան դաժան ու կործանարար եղավ այն՝ մեր երկրի ու ժողովրդի համար։
Դարերով ասել ենք «Հայի հետին խելքը», ու էլի չենք խելոքացել։ Նորից գնացել ու կանգնել ենք նույն փոցխի վրա, վնասելով ինքներս մեզ։
Իսկ նրանք, ովքեր կորոշեն լսել Նիկոլի՝ ստախոսություններով, շողոքորթություններով ու կեղծավոր ափսոսանքով լի ճղճիմ ուղերձը, թող իմանան, որ դասեր չե՛ն քաղել, ու չե՛ն քաղելու։
Բոլորը դժգոհում են փողի պակասից, բայց ոչ ոք չի դժգոհում խելքի պակասից։ Աստված թող խելք և բանականություն տա մեր ժողովրդին՝ նիկոլակերպ չարիքներից ազատվելու և պետության ճակատագրից հեռու պահելու համար։
Նմանատիպ նյութեր
16545 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
5361 դիտում
15:53 05-01-2021
Արտակ Զաքարյան. Զոհերի իրական թիվը չհրապարակելը բխում է միայն Նիկոլի շահերից
Այս բաժնից
844 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)