211652_close_icon
views-count21493 դիտում article-date 11:44 22-03-2021

Վանդալիզմ Երևանում. «Կոմիտասի անվան պանթեոն»-ից ստահակը կամ ստահակները գողացել են ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վանդալիզմ է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք «Կոմիտասի անվան պանթեոն»-ի տարածքից գողացել են հայ ականավոր գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողությունը, հնարավոր է, տեղի ունեցած լինի մարտի 17-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում։

Թե ով կամ ովքեր են այդ ստահակները, պետք է պարզեն ոստիկանության Շենգավիթի բաժնում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր