Արմեն Աշոտյան. Վրաց դասականի անունը կրող երեւանյան փողոցում իրենց հացը վաստակողները հազարապատիկ ավելի բարոյական են
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ՍՈՒ 30-ի մասին երեկվա հայտարարությանը և հիշեցրել վարչապետի մեկ այլ՝ հուլիսին արված գրառումը։
«Բոլոր նրանք, որոնք այս պաթոլոգիկ ու անբարոյական սուտասան-վիժվածքին դեռ հավատում են ու պաշտպանում, մեղսակից են 5000 տղերքի սպանդի, Դադիվանքի եւ Շուշիի կորուստի մեջ։
Բոլորը՝ անկախ պատճառներից»,- գրել է Արմեն Աշոտյանը և ավելացրել. «Երբ տեսնում կամ լսում եմ այս հողատու վիժվածքին, ուզում եմ փաստել, որ վրաց դասականի անունը կրող երեւանյան փողոցում իրենց հացը վաստակողները հազարապատիկ ավելի բարոյական են»։