9765 դիտում
13:14 27-11-2017
Դասականի և ազգայինի համադրում՝ Խաչատրյանի փառատոնի շրջանակում. ելույթ կունենա «Նաղաշ» համույթը
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում՝ դեկտեմբերի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Նաղաշ» համույթը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կներկայացնեն «Կարոտի երգերի» նոր՝ նվագախմբային տարբերակի համաշխարհային պրեմիերան։
«Նաղաշ» համույթի «Կարոտի երգերը» համադրում են հայկական ժողովրդական երգի հոգևոր աշխարհը, նոր դասական երաժշտությունը, ժամանակակից պոստմինիմալիզմը և ռոքի ու ջազի էներգիան։ Երեք հիասքանչ կին վոկալիստներ և Հայաստանի մի խումբ լավագույն երաժիշտ-կատարողներ տարբեր նվագարաններով՝ դուդուկ, ուդ, դհոլ, դաշնամուր, Երիտասարդական նվագախմբի լարային բաժնի հետ համատեղ կներկայացնեն նոր երաժշտություն՝ հայ միջնադարյան բանաստեղծ Մկրտիչ Նաղաշի տեքստերի հիման վրա։ Երաժշտությունը՝ Ջոն Հոդյանի։ Դիրիժոր՝ Ջոն Հոդյան։ Նշենք, որ ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանի երաժշտությունը հայկական արմատների և դասական կոմպոզիցիայի ու ազատ իմպրովիզացիայի համադրում է։ Հոդյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում՝ դասականից ավանգարդ, ավանդականից ռոքի, ջազի էլեմենտներ և երբեմն զուգակցում այս ամենը:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
Նմանատիպ նյութեր
3775 դիտում
16:34 21-12-2019
Խաչատրյանի մրցույթի հաղթողները ելույթ են ունեցել Խաչատրյանի փառատոնի շրջանակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3973 դիտում
16:01 08-10-2016
Խաչատրյանի անվան լարային քառյակը ելույթ ունեցավ Խաչատրյանի փառատոնի շրջանակներում
Այս բաժնից
1645 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1507 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան