Մեր ավերած Հայրենիքի կանգուն մնացած եզակի սյուններից մեկն եք, պի՛նդ եղեք. զոհված զինվորի մայրը՝ Արման Թաթոյանին
Օրեցօր ավելի ու ավելի եմ հիանում Արման Թաթոյանի գործունեությամբ,- իր ֆեյսբուքյան էջում գրել է զոհված զինվորի մայր «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը և ավելացրել. «Պարոն Թաթոյան, Դուք այս պահին մեր ավերած Հայրենիքի կանգուն մնացած եզակի սյուններից մեկն եք, պի՛նդ եղեք, մինչև ոտքի կանգնենք»:
Նշենք, որ վերջին շրջանում նաեւ սոցցանցերով իշխանական շրջանակները գրոհ են սկսել ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ՝ այդպիսով իրենց դժգոհությունը արտահայտելով վերջինիս գործունեությունից, իսկ կառավարությունն էլ մտադիր է կրճատել ՄԻՊ գրասենյակի բյուջեն։