211652_close_icon
views-count2698 դիտում article-date 13:48 20-03-2021

Կան մարդիկ, որոնք ուզում են Հայաստանում արյուն հեղվի. Նիկոլ Փաշինյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, եւ նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են եւ էս ընթացքում քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել, դա չափազանց մեծ ձեռքբերում է:

Ինչպես հաղորդում է News.am-ը, այս մասին այսօր` մարտի 20-ին, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ետպատերազմյան իրավիճակում, եւ ետպատերազմյան հակադրության մեջ: Շատ ագրեսիվ ձեւով իշխանությունը եւ կառավարությունը հարձակումների է ենթարկվել եւ շարունակվում է ենթարկվել: Գիտեք, թփ ինչպիսի ելույթներ են հնչում, ինչպիսի կոչեր են հնչում, բայց ես գիտեմ, որ շատերը այս իրավիճակի հետ կապված ունեն դժգոհություններ, ունեն պահանջներ: Այն վիճակը, որ մենք ունենք Հայաստանում, ըստ էության աննախադեպ է, որովհետեւե հետպատերազմյան այսպիսի ծանր  հակադրության մեջ մեզ հաջողվել էխոսւսափել քաղաքացիական բախումներից: Այսօր Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, եւ նրանք ամեն օրվա հետ իրենց ագրեսիվությունը մեծացնում են եւ էս ընթացքում քաղաքացիական բախումներից հնարավոր է եղել խուսափել, դա չափազանց մեծ ձեռքբերում է: Բայց ես ուզում եմ արձանագրել, որ դա առաջին հերթին մեր ժողովրդի ձեռքբերումն է, որովհետեւ առաջին հերթին դուք թույլ չեք տվել, որ այդ քաղաքացիական բախումները տեղի ունենան: Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթեւեթեանքների սպանության կոչեր են անում, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում»,-ասաց նա:
 

Փաշինյանի խոսքով` որոշ դատավորներ խրախուսում են սպանությունների կոչերը, իրավապահ մարմինները տանում են կալանավորելու, նրանք ասում են` «ոչինչ, գնացեք եւ շարունակեք ձեր հանձնարարությունների եւ ձեր չալերտավոր ասած առաքելության իրականացումը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր