211652_close_icon
views-count1421 դիտում article-date 20:26 18-03-2021

Ֆաբիո Կապելո. Սխալ է, որ Ռոնալդուին ազատում են պաշտպանական գործողություններից

«Յուվենտուսի» և «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է, թե ինչու իտալական ակումբներն անհաջող հանդես եկան Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում: Նշենք, որ 1/4 եզրափակիչ փուլում Իտալիան ոչ մի ակումբ չունի: 1/8 եզրափակիչ փուլում պարտվեցին «Յուվենտուսը», «Ատալանտան» և «Լացիոն»:
 
«Ռոնալդուն շատ լավն է, բայց նա ազատված պաշտպանությունում գործելուց և ետ չի վերադառնում: Ժամանակակից թիմերում դա չի աշխատում, բոլոր ֆուտբոլիստներն էլ գնդակ կորցնելուց հետո ետ են վազում:
 
Ֆուտբոլը՝ դա պարզապես գնդակի վերադարձը չէ դարպասապահին: Այն պետք է հանգեցնի հարձակողական, արագ և ագրեսիվ ֆուտբոլի: Սակայն դրա համար անհրաժեշտ են վարպետություն և բնավորություն, պետք են ռեսուրսներ:
 
Լավագույն խաղացողները հեռացել են Անգլիա և Գերմանիա: Արդյունքն ակնհայտ է», ասել է Կապելոն:

Նմանատիպ նյութեր