2423 դիտում
21:38 17-03-2021
Հանրապետության տարածքում ՔՏՀԱՏՄ մասնագետները շարունակում են վերահսկողությունը հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ
Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների և Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրայինտրանսպորտի անվտանգ գործունեության նկատմամբ։
Ըստ այդմ՝ մարտի 17-ին մայրաքաղաք Երևանում դիտարկվել է80 տրանսպորտային միջոց, կազմվել 17 վարչական արձանագրություն,որոնք բոլորն էլ վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։
Գեղարքունիքի մարզում Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները համաճարակի կանխարգելման միջոցառումներ և մշտադիտարկումներ են կատարել 13 տրանսպորտային միջոցինկատմամբ, իսկ Վայոց ձորի մարզում դիտարկվել է 6 ներմարզային և 1 միջմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների գործունեությունը։
Երթուղիները սպասարկողընկերություններին Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել են իրազեկողբնույթի ցուցումներ՝ հանրային տրանսպորտում համավարակի կանխարգելման միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև ախտահանիչ նյութերի առկայության,վարորդների և ուղևորների կողմից պարտադիր դիմակ կրելու վերաբերյալ։
Տեսչական մարմինների կողմից վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
Նմանատիպ նյութեր
4268 դիտում
17:50 25-04-2017
Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը «Վերնիսաժի» տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ
1814 դիտում
19:20 05-09-2022
Հանրապետության ողջ տարածքում խստացվել է վերահսկողությունը միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
Այս բաժնից
571 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
5725 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի