211652_close_icon
views-count2785 դիտում article-date 16:01 17-03-2021

Էդմոնդ Մարուքյան. Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը քրեակատարողական ապագա է սպասվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ներկայացրել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի շուրջ վերջին օրերին ընթացող զարգացումներին: Հիշեցնենք, որ վանաձորյան ակումբի ղեկավարությունը հայտարարեց ֆուտբոլի առաջնությունից դուրս գալու մասին:

«Հայաստանում շուրջ ութ ամիս է՝ ընթանում է ֆուտբոլի առաջնություն, այս պահին Լոռու թիմը երրորդ տեղում է։ Գիտեք՝ ինչ դժվար ճանապարհ է անցել «Լոռի» ֆուտբոլային ակումբը, և այս թիմի նկատմամբ այնպիսի ապօրինություններ են տեղի ունենում ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մակարդակով, որ ուղղակի մարդկանց նյարդերը տեղի են տալիս, անարդարությունների ծավալը այնքան մեծ է, այն մասշտաբի խայտառակություն է տեղի ունենում, որ Լոռու ֆուտբոլային ակումբի ղեկավարը հայտարարություն է տարածել, որ նա ստիպված է այս պայմաններում դուրս գալ Հայաստանի առաջնությունից:

Այ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ապագան ապագա չէ, քրեակատարողական ապագա է սպասվում այդ մարդկանց։ Հետամուտ ենք լինելու մինչև վերջ, պատասխան եք տալու, չեք մարսելու ոչ մի ձև»,-ասել է Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում
 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր