211652_close_icon
views-count1432 դիտում article-date 20:19 16-03-2021

Իբրահիմովիչին 2016թ. ի վեր առաջին անգամ հրավիրել են Շվեդիայի հավաքական

Հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը պաշտոնապես վերադարձել է Շվեդիայի հավաքական:
 
39-ամյա լեգենդը ընդգրկվել է ազգային հավաքականի կազմում՝ 2022թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին մասնակցելու համար, որոնք կայանալու են մարտին:
 
Զլաթանը Շվեդիայի հավաքականում հանդես է եկել 2001-2016 թվականներին: 116 խաղում նա խփել է 62 գոլ և հանդիսանում է թիմի լավագույն ռմբարկուն: Նա լարված հարաբերություններ ուներ մարզիչ Յանե Անդերսոնի հետ, սակայն այժմ բոլոր խնդիրները հարթվել են:
 
Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը Իտալիայի առաջնությունում՝ «Միլանի» կազմում մասնակցել է 14 խաղի և դարձել 14 գոլի հեղինակ:
 
Շվեդները մարտի 25-ին կխաղան Վրաստանի, իսկ 28-ին՝ Կոսովոյի հավաքականների հետ:

Նմանատիպ նյութեր