«Բոլերոյի» հաղթական հնչյունները նվիրվում են բուժաշխատողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տեսահոլովակ է պատրաստել՝ նվիրված բուժաշխատողներին։
Արդեն մեկ տարի շարունակ մեր սիրելի բուժաշխատողներն աննահանջ պայքար են մղում ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ՝ անձնուրաց խնամքով հոգ տանելով յուրաքանչյուրիս առողջության համար։ Նրանցից շատերն անձամբ են հաղթանակով անցել նույն ճանապարհը և այսօր շարունակում են օգնել մյուսներին։
«Բոլերոյի» հաղթական հնչյունների ներքո Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրումի ու ոգու ուժի համար։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ