1700 դիտում
20:10 16-03-2021
Ստորագրվել է «Ականազերծման գործողությունների համար նախատեսված բժշկական օգնության և առաջին օգնության դասընթացներ» ծրագրի պայմանագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2021 թվականի մարտի 16-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական շենքում Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադան և «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը ստորագրեցին «Ականազերծման գործողությունների համար նախատեսված բժշկական օգնության և առաջին օգնության դասընթացներ» ծրագրի պայմանագիրը։
Ստորագրման արարողությանը ներկա էին Պաշտպանության նախարարի տեղակալ, ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ Սուրեն Սահակյանը, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կետրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը և այլ պաշտոնատար անձինք։
Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում են ականային վտանգով ծանրաբեռնված մարզերում, հատկապես՝ աշակերտների շրջանում, կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։
Ծրագրի առանցքային պարագան հատուկ կահավորված Toyota Land Cruiser մակնիշի շտապ օգնության մեքենայի ձեռքբերումն է, որի առկայությունը, ի թիվս վերոնշյալի, դժբախտ պատահարների դեպքում կապահովի ականազերծողների առաջին բուժօգնությունը, ինչը բխում է ականազերծման միջազգային չափորոշիչներից։
Այսպիսով, Հայաստանում հումանիտար ականազերծման կարողությունները կավելանան ժամանակակից սարքավորումներով կահավորված շտապ օգնության մեքենայով, ականային պատահարներից տուժած անձանց կընձեռնվի հնարավորություն տեղում ստանալու նախնական բուժզննում, ինչպես նաև, հարկ եղած դեպքում, տեղափոխվելու մոտակա բժշկական կենտրոն, իսկ սահմանամերձ շրջանի երեխաներին ակնդետ հասու կդառնա առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգը։
Ծրագիրը կտևի մեկ տարի և շահառու կդառնան մոտ 40 000 անձինք, որից մոտ 38 000-ը՝ աշակերտներ։
Պայամանագրի գումարը կազմում է 83 096 ԱՄՆ դոլար, որից Ճապոնիայի կառավարության ներդրումը կազմում է 75 000 ԱՄՆ դոլար, իսկ «Ականազերծման և Ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի ներդրումը՝ 7 800 ԱՄՆ դոլար։
Ներկաները բարձր գնահատեցին Ճապոնիայի կառավարության օժանդակությունը ՀՀ-ում ականային վտանգի նվազեցման և դեռահասների մոտ անվտանգ վարքագծի կանոններ ձևավորելու հարցում:
Ամբողջ ծրագրի ընթացքում աշխատանքների որակի վերահսկողություն կիրականացնի հակաականային գործունեության ազգային մարմինը՝ «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
2021 թվականի մարտի 16-ին ՀՀ Պաշտպանության նախարարության վարչական շենքում Ճապոնիայի կառավարության Grant Assistances for...
Опубликовано Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ Вторник, 16 марта 2021 г.
Նմանատիպ նյութեր
1881 դիտում
21:35 10-12-2019
Հումանիտար ականազերծման կենտրոնի մասնագետները դասընթացներ են կազմակերպել դպրոցականների համար
Այս բաժնից
718 դիտում
19:34 26-11-2024
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը
1264 դիտում
19:20 26-11-2024
Սիգի ձվադրման շրջանում ուժեղացված ստուգայցեր են կատարվել մայրաքաղաքի վաճառակետերում
652 դիտում
19:08 26-11-2024
Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով