211652_close_icon
views-count47394 դիտում article-date 22:09 15-03-2021

Ողբերգական դեպք Երևանում. Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի. տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է

Այսօր՝ մարտի 15-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ  Դավթաշեն 3-րդ թաղամասի  30 շենքի բակում տղամարդու դի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի  օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ա. Հարությունյանի գլխավորությամբ:

 Ժամանել  է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ ավագ քննիչ  Պոտոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են  նույն թաղամասի բնակիչ,  30-ամյա Անուշավան Ք.-ի դին

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  նաև՝ արդյոք տեղի ունեցածը ինքնասպանություն է,  թե դժբախտ պատահար, քանի որ նա կամ իրեն նետել է կամ անզգուշաբար վայր է  ընկել  10-րդ հարկի պատշգամբի բաց պատուհանից:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ,  այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր