26626 դիտում
15:43 22-05-2015
Ողբերգական դեպք Երևանում. 16-րդ թաղամասի 15 շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի. տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն, ճշտվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ 16-րդ թաղամասի 15 շենքի բակում տղամարդու դի կա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության պետի տեղակալ Արման Ցոլակյանի և փրկարարական վարչության պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննիչ Արտաշես Մայիլյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը նշված շենքի 13-րդ հարկից է ընկել և ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, թե՞ ինքնասպանություն: Օպերատիվ է ժամանել նաև դի տեղափոխող բրիգադը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են մահացածի միայն անուն-ազգանունը. վերջինս Հակոբ Մամիկոնյանն էր: Մնացած տվյալները ճշտվում են:
Այս պահին նշված տարածքը հսկվում է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի աշխատակիցների կողմից, մինչև դատաբժիշկն ավարտի դիակի նախնական զննման աշխատանքները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+