Մարտի 16-18-ը ՀՀ կառավարական պատվիրակությունը կգործուղվի Մոսկվա
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) կգործուղվի ՀՀ կառավարական պատվիրակությունը։ Այս մասին որոշում է կայացրել ՀՀ վարչապետը։
Պատվիրակության կազմում են Մհեր Գրիգորյանը, Դավիթ Գևորգյանը, Հակոբ Վարդանյանը, Գարեգին Բաղրամյանը։
Ըստ վարչապետի որոշման, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործուղումից վերադառնալուց հետո, եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին է ներկայացնելու գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: