1407 դիտում
14:48 15-03-2021
«Պայքար պլաստիկով աղտոտման դեմ». Սպառողի իրավունքների պաշտպանության օրվա կարգախոսն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միջազգային հանրությունը մարտի 15-ը նշում է որպես սպառողի իրավունքների պաշտպանության օր, որն այս տարի անցնում է «Պայքար պլաստիկով աղտոտման դեմ» կարգախոսով:
Երկրագնդի պլաստիկի թափոններով աղտոտվածությունն արդեն դարձել է համաշխարհային լուրջ խնդիր, որը պահանջում է համակարգված միջազգային լուծումներ:
Ինչպես և նախորդ չորս տարիներին, այս տարի էլ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ակտիվ աջակցությամբ ու ֆինանսավորմամբ, մարտի 15-ին նախորդող շաբաթվա ընթացքում անցկացրել է իրազեկման մի շարք միջոցառումներ, պատրաստել տեղեկատվական հոլովակ և բուկլետներ:
ՌԶԳ ՀԿ-ի հետ համագործակցությունն իրականացվում է այդ կազմակերպության կողմից Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում:
ՍԱՏՄ ղեկավարի հրավերով, սպառողի իրավունքների պաշտպանությանը նվիրված միջողառումներին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արթուր Ներսիսյանը:
Երկու գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում առկա խնդիրները՝ հատկապես սննդամթերքի անվտանգության և անասնահամաճարակային իրավիճակի առումով:
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու արցախյան կառույցին ցանկացած ՝ թե իրազեկման, թե մասնագետների, թե մեթոդական նյութերի տրամադրման, հարցում:
Իրազեկման միջոցառումների շրջանակում՝ Երևանի դպրոցներից մեկում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը խոսել է սպառողի իրավունքների ու պարտականությունների մասին, աշակերտների և ուսանողներին ներկայացրել, թե որքան կարևոր է կրթված և իրազեկ լինելը՝ սեփական իրավունքները պաշտպանելու, լսելի լինելու և չմոլորեցվելու տեսանկյունից: Անվտանգությունը սպառողի անքակտելի իրավունքն է և, ինչպես նշել է ՍԱՏՄ ղեկավարը, սննդամթերքի ոլորտում այն պաշտպանելու համար սպառողն ինքը որոշակի պարտականություններ ունի. լինել ուշադիր, պահպանել անվտանգության որոշակի նորմեր և, խախտումներ նկատելու դեպքում, տեղեկացնել համապատասխան պատկան մարմնին:
ԱՀ ՍԱՊԾ պետ Արթուր Ներսիսյանը հավաստիացրել է, որ այս օրերին իրազեկման ակցիաներ են անցկացվում նաև Արցախում: Հետպատերազմյան շրջանում խնդիրները շատ են, սակայն արցախցիները՝ թե սնունդ արտադրողները, թե իրացման ցանցի գործընկերները, մեծ պատասխանատվությամբ են մոտենում սննդամթերքի անվտանգության խնդիրներին, նշել է Արթուր Ներսիսյանը:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն ուսանողներին է ներկայացրել մի քանի վիճակագրական տվյալներ, որոնց ահռելիությունը ցույց է տալիս, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրագնդի համար պլաստիկե թափոնների ավելացումը: Դրա դեմ չպայքարելու արդյունքում 2050 թվականին համաշխարհային օվկիանոսներում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ: Ամեն տարի օվկիանոս է թափվում 8 միլիոն տոննա պլաստիկ, 100000 ծովային կաթնասուններ, կրիաներ և 1 միլիոն ծովային թռչուններ են սատկում այդպիսի աղտոտումից:
Ակնկալվում է, որ իրազեկման արշավները կարևոր դեր կունենան սպառողների, կառավարությունների, պլաստիկ արտադրողների միավորման և այս համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու գործում:
Դառնալով սննդամթերքի անվտանգությանը, հիշեցնենք, որ բնակչության սպառման համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը համարվում է մեր երկրի պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը:
Տեղեկացված սպառողը, որը սննդամթերքի ընտրությունն իրականացնում է գրագետ՝ հաշվի առնելով դրա անվտանգությունն ու որակը, մեծագույն ներդրում է կատարում սննդամթերքի անվտանգության համակարգի կայացման գործում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1873 դիտում
17:52 07-05-2021
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 2021թ․ համաշխարհային օրվա կարգախոսն է՝ Մենք անկասելի ենք. ՖՈՏՈԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
760 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
649 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
847 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am