Կոտայքի մարզում մեկնարկել է «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկումը
Սպառողների իրավունքների պաշտպանության մասին իրազեկման շաբաթվա մեկնարկը տրվել է Կոտայքի մարզում կազմակերպված «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկմամբ, որին մասնակցում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ՍԱՏՄ մասնագետներ, մարզի տնտեսվարողներ, մանկապարտեզների տնօրեններ:
Ողջունելով ներկաներին՝ Կոտայքի մարզպետը դրական ու անհրաժեշտ է գնահատել նման միջոցառումները, վստահեցնելով, որ իրենք պատրաստ են տրամադրել ցանկացած ռեսուրս սպառողի իրավունքների պաշտպանության հարցում հնարավորինս աջակցելու համար:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է ՍԱՏՄ գործելաոճը, տեղեկացրել սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված քայլերի, նախատեսվող ծրագրերի մասին:
Անդրադառնալով հատկապես մանկապարտեզներ մատակարարվող սննդամթերքին՝ նա հորդորել էհնարավորինս ուշադիր լինել և պահպանել իրավական ակտերով սահմանված նորմերն ու պահանջները. երեխաների նկատմամբ վերաբերմունքը պետք է առավելագույնս սրտացավ լինի:
Բաբկեն Պիպոյանը մասնավորեցրել է հանրային վերահսկողության դերն ու նշանակությունը սպառողների իրավունքների պաշտպանության հարցում, իսկ տեսչական մարմնի մասնագետները զեկույցներ են ունեցել ՍԱՏՄ գործառույթների ու սննդամթերքի անվտանգության ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հիմնահարցերի վերաբերյալ՝ ներկայացնելով տեսչական, իրավական և գիտական մոտեցումները:
Ակտիվ քննարկումները, հարց ու պատասխանը վկայում էին. սպառողի իրավունքների պաշտպանությանն ուղղված այսպիսի միջոցառումները պահանջված են ու միշտ արդիական:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝[/b]