211652_close_icon
views-count3638 դիտում article-date 19:31 14-03-2021

Սոֆյա Հովսեփյան. Օնիկ Գասպարյանի հայտնի պատմության մեկնարկից հետո սպասում էի, որ հերթը կհասնի Թաթոյանին

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ , ինչպես գիտեք մի քանի օր կրկին Արցախում էի մի շարք կարևոր ծրագրերով , որոնցից մեծ մասի մասին հանրային չեմ կարող գրել ՝ելնելով անվտանգությունից և հետագայում մի քանի անձանց քաղաքական ինքնահաստատումից զերծ մնալու համար , բայց նշեմ , որ սոցիալական և առողջապահական ու կրթական հարցերով կրկին սկսել ենք մեկնարկել կիսատ թողած գործերը և մի շարք այլ կարևոր նախաձեռնություն ենք անում , որոնց արդյունքները հետագայում կհրապարակեմ:

Արցախում կապի ոչ այնքան բարվոք լինելու պատճառով ՝շատ հարցերից զերծ եմ մնացել , սակայն ծանոթացա ՄԻՊ -ի հանդեպ կառավարության քայլերին և չզարմացա ,քանի որ սպասում էի . Չի կարող չհետապնդվել աշխատող և արագ արձագանքող մարդը:

Օնիկ Գասպարյանի հայտնի պատմության մեկնարկից հետո սպասում էի, որ հերթը կհասնի Թաթոյանին, հոտառությունս չդավաճանեց և շատ արագ անցում եղավ , բայց բոլորս ենք տեսել ՄԻՊ -ի աշխատանքը և բոլորս պարտավոր ենք պաշտպանելու հետապնդումից ,որպեսզի արդարությանը վերականգնվի:

Հետևողական եմ լինելու գործընթացին և ամեն քայլ կատարելու եմ , որ վերջին կայացած կառույցի դուռն էլ չփակեն: Սպայի պատիվը գետնով տվողը , չի կարող հարգել մարդու աշխատանքը:

Ամուր եղեք և միասնական»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր