211652_close_icon
views-count3109 դիտում article-date 14:28 14-03-2021

Ղազախստանում ինքնաթիռ է կործանվել. կա 4 զոհ

Երեկ՝  մարտի 13-ին, ժամը 17: 20-ի սահմաններում, Ղազախստանի Ալմաթիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ կապը կորել է «Նուր-Սուլթան» -«Ալմա-Աթա» երթուղով Ան -26 ինքնաթիռի հետ:
Այս մասին հայտնում է RT-ն:

Աղբյուրի  փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների ՝ ինքնաթիռը ավիավթարի է ենթարկվել թռիչքուղու վերջում: 

Օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝  ինքնաթիռը պատկանում էր Ղազախստանի պետական սահմանային ծառայությանը:

Նախնական տվյալներով՝  զոհվել է 4 մարդ, 2-ը վիրավորվել են:

Նմանատիպ նյութեր