211652_close_icon
views-count34720 դիտում article-date 23:57 13-03-2021

Լևոն Մնացականյան. Ռուսական Իսկանդերը՝ Կովկասում և արաբական թերակղզում թուրքական ագրեսիայի զսպման գործոն

Լևոն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ռուսական Իսկանդերը՝ Կովկասում և արաբական թերակղզում թուրքական ագրեսիայի զսպման գործոն...

Թուրքիայի շուրջ օղակը սեղմվում է։
Տարածաշրջանային բազմաթիվ զորավարժությունների ֆոնին Սաուդյան Արաբիան հայտարարել է Հունաստանի հետ համատեղ զորավարժություններ սկսելու մասին։
Ամենևին էլ գաղտնիք չէ, որ Հունաստանն ունի թշնամական հարաբերություններ Թուրքիայի հետ, իսկ Սաուդյան Արաբիան, պատկերացնելով Թուրքիայի նվաճողական պլանների վտանգավորության աստիճանը, Արցախի պատերազմի ժամանակն էմբարգո կիրառեց թուրքական ապրանքների ներմուծման վրա՝ միաժամանակ իր բոլոր քաղաքացիներին կոչ անելով վաճառել Թուրքիայում գտնվող անշարժ գույքը։
Հայաստանի գրանտակեր բիոզանգվածը պերմանենտ խոսում է ՌԴ-ի թուլացման և թուրքական գործոնի մեծացման մասին՝ անուղղակիորեն քարոզելով Թուրքիայի հետ դաշնակցելու անհրաժեշտության մասին։
Վաղ թե ուշ Ռուսաստանը համաձայնելու է սաուդցիներին վաճառել՝ վերջիններիս համար այդքան ցանկալի Իսկանդեր հրթիռային համակարգը, որն անշուշտ դառնալու է արաբական թերակղզում թուրքական ագրեսիայի սանձման հենասյունը։
Դոնբասում գլոբալիստական ուժերի պարտությանը հետևելու են արաբական թերակղզու երկրների կողմից տնտեսական էմբարգոների կիրառումը և լայնածավալ զորավարժությունները, որն անշուշտ ուղղեկցվելու է ռուսական զինատեսակների ցուցադրմամբ։
Հ.Գ. Փաստացի, Իսկանդեր հրթիռային համակարգը ծառայում է որպես տարածաշրջանային ագրեսիայի զսպման մեխանիզմ և ՌԴ-ն, գերճշգրիտ հրթիռը արաբներին վաճառելով, ամբողջությամբ օղակի մեջ կվերցնի ագրեսոր Թուրքիային։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր