Եմենում սպանվել է «Արաբական թերակղզում Ալ-Ղաիդա» խմբավորման ղեկավարը
Եմենում անօդաչու սարքի հարվածից մի քանի օր առաջ սպանվել է «Արաբական թերակղզում Ալ-Ղաիդա» խմբավորման ղեկավար Նասար ալ-Վախիշին:
Նշենք, որ նա «Ալ-Ղաիդայում» 2-րդ մարդն էր` Ուսամա Բեն Լադենի անձնական քարտուղարը:
Հայտարարվել է, որ խմբավորումը կգլխավորի Քասիմ ալ-Ռայիմին: