211652_close_icon
views-count42154 դիտում article-date 21:05 10-03-2021

Ուշադրություն. մարտի 11-12-ը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում. սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով

Ուշադրություն


Մարտի 11-12-ը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։

Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ը սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված՝ հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Հանրապետության տարածքում՝

 Մարտի 11-12-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, 11-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ի ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը՝ ևս 9-10 աստիճանով։
Երևան քաղաքում՝

 Մարտի 11-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին՝ ձնախառն անձրևի, 12-ին՝ ձյան տեսքով:

Նմանատիպ նյութեր