Ֆերդինանդ Կարապետյանը հաղթեց հեղինակություններին
Տաշքենդում անցկացված ձյուդոյի միջազգային վարկանիշային խոշոր մրցաշարում / Մեծ սաղավարտ /, 49 մրցակիցների պայքարում, երրորդ տեղը գրավեց մեր երկրի ներկայացուցիչ , 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Այդ առթիվ շնորհավորեցինք նրա մարտավկա, մարզաձևի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանին: Շնորհակալ լինելով նա ասաց, որ սանից գոհ է առավելապես մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ տոնած հաղթանակների համար: Իսկ մրցակիցները տիտղոսակիր էին. աշխարհի, Եվրոպայի, Ասիայի առաջնությունների և օլիմպիական խաղերի մրցանակակիրներ: Այդքանով հանդերձ, նույնիսկ Հովհաննեսը, որոշ գոտեմարտերից հետո խոստովանել է մրցումների ընթացքում իր թույլ տված աննշան թվացող, ինչպես ասում են՝ քողարկված սխալների մասին:Սա նշանակում է, որ անելիքներ շատ կան և դրանք հնարավորինս շուտ պետք է շտկել:
Առջևում պատասխանատու վարկանիշային մրցաշարեր կան , որոնցում պետք է հաջողության հասնել, օլիմպիական միավորներ շահել և դառնալ Տոկիոյի խաղերի մասնակից:
Առաջիկա մրցումները դասավորված են ու կսկսվեն հետևյալ հաջորդականությամբ. վարկանիշային ստուգատեսներ Թբիլիսիում ՝ մարտի 26 - ին, Անթալիայում ՝ ապրիլի 5 - ին, Պորտուգալիայի Լիսաբոնում կայանալիք Եվրոպայի առաջնություն ՝ ապրիլի 16 –ին . . .