Թել-Ավիվի Գրանդ Պրի. Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը եզրափակչում է
Թել-Ավիվում ընթացող ձյուդոյի վարկանիշային «Գրան Պրի» մրզաշում Հայաստանի ներկայացուցիչ, 73 կգ քաշային կարգում հանդես եկող Ֆերդիանանդ Կարապետյանը դուրս է եկել եզրափակիչ:
Հայ ձյուդոիստը կիսաեզրափակչում առավելության է հասել իսպանացի Սալվադոր Կասեսիի նկատմամբ, իսկ ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բազիլեի հետ:
Ֆերդինանդ Կարապետյանը 4 հաղթանակից հետո է դուրս եկել եզրափակիչ: