211652_close_icon
views-count5180 դիտում article-date 14:58 09-03-2021

2-րդ բանակային կորպուսի հրամանատարը վարչապետին զեկուցել է, որ անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացվում է

Գեղարքունիքի մարզպետարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ բանակային կորպուսն անվտանգության ապահովման խնդիրը հաջող իրականացնում է:

Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապեոտի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նա նշել է, որ առաջիկա կարևորագույն խնդիրն է առաջնագծի ենթակառուցվածքների բարելավումն ու ինժեներական աշխատանքների իրականացումը:

Զեկուցվել է, որ առաջնագծում իրավիճակը հանգիստ է և գտնվում է լիարժեք վերահսկողության ներքո: 

«Իհարկե, դրա համար շատ կարևոր է մեր երկրի սոցիալ-հոգեբանական վիճակը, անվտանգային միջավայրը: Գեղարքունիքի մարզի շուրջ նույնպես անվտանգային միջավայրի փոփոխություն է տեղի ունեցել: Մենք այսօր դրա հետ կապված հարցր նույնպես կքննարկենք՝ թե ինչպես ենք այս նոր իրավիճակում ապահովելու մեր անվտանգությունը,  ինչպես ենք այս նոր միջավայրում մարդկանց, մեր քաղաքացիների ունեցած մտավախությունները փարատելու, նրանց  բարձրացրած հարցերին պատասխանելու»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր