3978 դիտում
13:13 09-03-2021
Ամեն օր Աստված են կանչում, որ երեխաները չհիվանդանան, քանի որ բուժման փող չունեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
46-ամյա Արման Գրիգորյանը կնոջ և 5 երեխաների հետ բնակվում է Նուբարաշեն համայնքի կիսաքանդ տնակում, որի տանիքից ներսի պատերով անձրևաջրեր են հոսում, իսկ ձմռանը դրանք սառույցի են վերածվում: Ձմռան ամիսներին տնակը փայտե վառարանով են տաքացնում, սակայն այս տարի բավականաչափ վառելափայտ չեն կարողացել գնել, որի պատճառով վառարանն օրական մի երկու ժամ են վառում: Ամռանն էլ պայքարում են մորմերի և կարիճների դեմ:
Ընտանիքի հայրը՝ Արմանը, առողջական խնիրներ ունի. Ռուսաստանում աշխատելու տարիներին կոտրել է ոտքը, որից հետո, բավարար բուժում չստանալու արդյունքում, ոտքերի վրա տրոմբներ են առաջացել: Ծանր աշխատանք չի կարողանում անել: Վերնիսաժի տարածքում 1.000 դրամով մեքենաներ է լվանում:
«Օրական հիմնականում 3-4, լավագույն դեպքում 5 կամ 6 մեքենա եմ լվանում: Տեղի մարդիկ ինձ լավ են ճանաչում, օգնում են ինչով կարողանում են. կոպեկ են տալիս, սնունդ, հագուստ: Բոլորին շնորհակալ եմ, բայց խնդիրներն այնքան շատ են, որ չեմ հասցնում: Կինս չի կարողանում աշխատել, որովհետև փոքրերին է խնամում: Օգնության կարիք ունենք»,- պատմում է Արմանը:
Պետությունը, որպես բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքի, նրանց 55.000 դրամ է վճարում: «Դիմել ենք Սոցապ, որ տարբեր կազմակերպություների կամ սոցիալական ծրագրերի միջոցով օգնի մեզ, բայց միշտ ինչ-որ խնդիրներ են ծագել՝ կամ ծրագիր չկա, կամ բարերար չկա և այլն»,- ասում է ընտանիքի հայրը:
Տուն համարվող այդ կիսաքանդ կառույցում 5 երեխա է մեծանում՝ 17 տ., 15 տ., 13 տ. և 1 տ. 6 ամսական զույգեր, որոնք ծնողների հետ նույն մահճակալում են քնում: Երեխաներին պարտադիր դպրոց են ուղարկում, որպեսզի դասերից հետ չընկեն:
«Մեծերիս ամեն օր 600 դրամ եմ տալիս դպրոց գնալու համար: Տրանսպորտը չի կանգնում, որ երեխեքին անվճար դպրոց հասցնի: Խաչապուրու կամ բուլկու փող էլ եմ տալիս, որ սովից ուշագնաց չլինեն: Շատ դժվարա, հացը կինս է թխում, որ խնայենք, մեզ ու երեխեքիս հարևան-բարեկամ շորեր են ուղարկում, բայց մեկ է հազիվ ենք ծայր ծայրին հասցնում»,- ասում է Արմանը և հավելում, որ ամեն օր կնոջ հետ Աստված են կանչում, որ երեխաները գոնե չհիվանդանան, քանի որ բուժման փող չունեն:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն և կարող են օգնել Արմանին ու իր ընտանիքին՝ կապ հաստատելով նրա հետ 091 259668 հեռախոսահամարով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
39205 դիտում
23:35 10-09-2021
«Զինվորները բուժման գումար չունեն, բայց երգելու համար արտիստներին բաժանելու փող կա». Դավիթ Գրիգորյան