211652_close_icon
views-count2229 դիտում article-date 17:00 08-03-2021

Բաղրամյան պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու․ Իշխան Սաղաթելյան.Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ունի ամբողջական պատասխանատվություն։

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն սցենարներ և գնում են առաջ, իսկ  վաղն ըստ իրավիճակի կորոշեն իրենց քայլերը։ «Իշխանության հետ խոսելու մեկ օրակարգ կա՝  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների կոչերին, եթե ինքն ուզում է արտահերթ ընտրություններ, չնայած իմ կարծիքով չի ուզում, դա ընդամենը բլեֆ է, նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժումը» գտնվում է իր վերելքի վրա, նա կրկին ուզում է  փոխել օրակարգը, և մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ։ Եթե ինքն անկեղծ է, հենց հիմա թող գա Ազգային ժողով, հրաժարական տա և լինեն արտահերթ ընտրություններ»,–ասաց նա և նշեց, որ «Իմ քայլը» խորհդարա

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ամեն առավոտ լկտի, կեղծ լուրեր են տարածում Դաշնակցության հասցերին։ Հարցին, թե հնարավոր է վաղը անցնեն պլան Բ–ի, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Մեզ համար մեր երկրի կայունությունը, ցնցումներից զերծ պահելը շատ կարևոր է, բայց սա չի նշանակում, որ մենք նահանջ ենք անելու, վճռական չենք լինելու։ Մենք շատ տրամաբանված, հետևողական գնում ենք առաջ և վաղը, ըստ երկրում ստեղծված իրավիճակի՝ կպլանավորենք մեր հաջորդ անելիքները։ Ակնհայտ է, որ այս պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու, մենք մեր ժողովրդի հետ հասել ենք մի կետի և հաղթանակը մոտ է»։
նական ֆրակցիան պարզապես գերի է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր