Իշխան Սաղաթելյան. Մեկ ժամ հետո կիմանանք ՀՀ նախագահի դիրքորոշումը և կպլանավորենք մեր հաջորդ քայլերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am
Այս պահի դրությամբ մեր երկրի գլխավոր նպատակը մեր երկրի ապագան է և մենք այս սրիկային աթոռից հեռացնելու ենք: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը, հայտնում է Tert.am-ը:
«Բազմաթիվ անգամ ասել ենք և ևս մեկ անգամ կրկնում ենք՝ մեր բոլորիս գլխավոր նպատակը այս դավաճանին հեռացնելը չէ, այլ մեր երկրի ապագան է, մենք մեր երկիրը անկայունության չենք տանելու և այս սրիկային հեռացնելու ենք անցնցում, արագ և արդյունավետ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ մեկ ժամ անց պարզ կդառնա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատասխանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում