2416 դիտում
10:34 05-03-2021
Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանում «բազեներին թև տվեցին»․ Թոմաս դե Վաալ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է․ ««Հարցը երկար պատասխան ունի։ Ակնհայտորեն՝ այո, դա սադրիչ դիտվեց Ադրբեջանում։ Կարելի է ասել, որ միշտ էլ մեկ շրջանակային լուծում է եղել՝ լիակատար ռազմական հաղթանակ, որին 1994 թվականին Հայաստանի Հանրապետությունը չհասավ, Ադրբեջանն էլ 2020 թվականին չհասավ։ Եթե դա չէ լուծումը, ապա Ադրբեջանը ստանում է այն, ինչ հայտնի է՝ յոթ շրջանները և հայերի համար ինչ-որ ինքնավարության կարգավիճակ։ Հիմա իրավիճակը հայերի համար ավելի վատ է»,- Future Studios-ի կազմակերպած՝ «Խոսենք ապագայից» խորագրով շարքի հերթական քննարկման ժամանակ, պատասխանելով «Առավոտի» հարցադրմանն այն մասին, թե «Ձեր գնահատմամբ՝ մինչև պատերազմը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «բանակցություններն սկսում եմ սեփական՝ զրոյական կետից» հայտարարություններն ինչպես ազդեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական քայլերի վրա»՝ ասաց Carniege Europe հիմնադրամի ավագ գիտաշխատող, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը։
Նա նշեց․ «Ադրբեջանի տեսանկյունից, երբ նրանք լսեցին Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները, որոնք չգիտեմ, թե ինչ պատճառով է նա արել, դրանք այսպես ասած՝ տեղ հասան։ Նա ասաց, որ փաստորեն չի բանակցում, խոսելու նյութ չկա, ուրեմն՝ միտք ծագեց վերադառնալու պատերազմի։ Ադրբեջանում բազեներին թև տվեցին և նրանք ասացին՝ իմաստ չունի բանակցելու։ Միաժամանակ, ես շատ եմ քննադատել Ադրբեջանին ճկունության պակասի համար, որովհետև չի առաջարկել խոսել Արցախի հայերի հետ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1306 դիտում
18:21 08-09-2014
ԼՂ խնդիրը կկարգավորվի միայն կողմերի իրական ցանկության դեպքում. Թոմաս Դե Վաալ. տեսանյութ
2554 դիտում
10:08 23-03-2017
Ռուսաստանն ընդլայնում է հակամարտության բռնկման հավանականությունը. Թոմաս դե Վաալ. «168 ժամ»
1764 դիտում
09:37 04-05-2022
Հայ-թուրքական գործընթացն ընթանում է դանդաղ. Թոմաս դե Վաալ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1423 դիտում
08:56 30-01-2025
Ի՞նչ վտանգներ կան Աբխազիայի հայերի համար տեղի թուրքամետ ընդդիմության կողմից. «Փաստ»
1036 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»