1246 դիտում
18:21 08-09-2014
ԼՂ խնդիրը կկարգավորվի միայն կողմերի իրական ցանկության դեպքում. Թոմաս Դե Վաալ. տեսանյութ
Թոմաս Դե Վաալը մասնակցում է «Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» գրքի ռուսերեն վերահրատարակության շնորհանդեսին:
«Սև այգի. Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» գրքի հեղինակը Երևանում է: Թոմաս Դե Վաալը մասնակցում է գրքի ռուսերեն վերահրատարակության շնորհանդեսին: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատում է` նախորդի համեմատ այստեղ ռեալիզմն ավելի շատ է, քան օպտիմիզմը: Գրքի հեղինակն ինքը` Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան և փորձագետ Թոմաս դե Վաալը ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման գործընթացում էական տեղաշարժ չի նկատում:
Երևանյան քննարկմանը Թբիլիսիից տեսակապով միացել է Շահին Ռզաևը: Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Ադրբեջանի գրասենյակի ղեկավարը պարզաբանում է, Բաքվից էլ կարող էր տեսակապ հաստատել, պարզապես այս պահին Թբիլիսիում է: Թեև չի ժխտում, Ադրբեջանում հիմա վիճակը լարված է, որոշ փորձագետներ ճաղերի հետևում են հայտնվել:
Վերադառնալով ղարաբաղյան կոնֆլիկտին` Ռզաևը հաստատում է, ռազմական հռետորաբանությունը ավելի շատ հնչում է Ադրբեջանի կողմից:
Ըստ Սերգեյ Մինասյանի` վիճակը պարադոքսալ է: Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին սրացումները հստակ ցույց տվեցին պատերազմի գինը: Փորձագետը կարծում է, որ կողմերից և ոչ մեկն այս պահին պատրաստ չէ կոնֆլիկտը լուծել: Այն թե Հայաստանի, թե Ադրբեջանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում ազգային գաղափարախոսության մասն է: Ադրբեջանցի փորձագետը ևս հաստատում է, կոնֆլիկտի լուծումն այս պահին Ադրբեջանի քաղաքականության առաջնահերթություններից չէ:
Թոմաս դե Վաալը վստահ է` կոնֆլիկտի լուծման համար ավելի շատ մարդիկ պետք է ներգրավվեն: Եթե ոչ փոխվստահություն, գոնե հասարակական փոխհասկացվածություն պետք է ձևավորվի: Միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներով հարցը չի լուծվի, հատկապես երբ բացակայում է կողմերի ցանկությունը:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33337]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2509 դիտում
10:08 23-03-2017
Ռուսաստանն ընդլայնում է հակամարտության բռնկման հավանականությունը. Թոմաս դե Վաալ. «168 ժամ»
2350 դիտում
10:34 05-03-2021
Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանում «բազեներին թև տվեցին»․ Թոմաս դե Վաալ․ «Առավոտ»
1698 դիտում
09:37 04-05-2022
Հայ-թուրքական գործընթացն ընթանում է դանդաղ. Թոմաս դե Վաալ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
604 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
811 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1177 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ