71013 դիտում
23:30 03-03-2021
Գավառում 16-ամյա տղան վիճաբանության ժամանակ դանակի մի քանի հարված է հասցրել 17-ամյա երիտասարդին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կողմի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռաջիկ տրավմատիկ շոկ, աջակողմյան պնեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Գավառի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ, 17-ամյա Պարգև Ս.-ն է, ով բժշկական կենտրոնում ոչինչ չի հայտնել կատարվածի մասին:
Բժիշկներն էլ ոստիկաններին հայտնել են, որ նա այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Գավառի ոստիկանները, տաք հետքերով ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են դեպքի հանգամանքները:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 13;30-ի սահմաններում Գավառի Բունիաթյան փողոցում, Պարգև Ս.-ի հետ վիճաբանել է Գավառի բնակիչ, 16-ամյա Ֆրունզե Չ.-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Պարգև Ս.-ին:
Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքներրի արդյունքում Ֆրունզե Չ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+