211652_close_icon
views-count8543 դիտում article-date 23:57 02-03-2021

Չեմ հասկանում են մարդկանց, ովքեր քաղաքական տարբեր բևեռներ լինելու համար իրար հայհոյում են, անցնում թույլատրելի բոլոր սահմանները, ինքնահաստատվում. Ռոման Քալաշյան

 Քիքբռնցքամարտիկ Ռոման Քալաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

ՉՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵ՛Լ.

Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ես հազվադեպ եմ բարձրաձայնում իմ տեսակետը քաղաքական հարցի շուրջ(հիմա էլ չեմ բարձրաձայնի), բայց էլ զսպվել չի լինում էսքան թույն իրար հանդեպ որտեղի՞ց։

Մենք` եզդիներս, միշտ զուսպ ենք եղել բոլոր հարցերում, ամեն ինչ չափի մեջ ա եղել, բայց հիմա արի ու տես, որ բոլորը քաղաքագետ են ու վերլուծաբան։

Չե՞ք գտնում` ինչքան մարդ, էդքան էլ կարծիք։

Չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր քաղաքական տարբեր բևեռներ լինելու համար իրար հայհոյում են, անցնում թույլատրելի բոլոր սահմանները, ինքնահաստատվում։

Մեծ֊մեծ ու անշնորհք կոմենտներ գրողներն էլ թող մտածեն, որ մի բուռ Հայաստանում մի օր կարող են ուղղակի հանդիպել ու ամաչել իրար աչքերի մեջ նայել։

Կյանքը կարճ ա, ամեն ինչ` անցողիկ, քաղաքականությունն էլ` փոփոխական։

ՄԱ՛ՐԴ ԵՂԵՔ, ՄԱՐԴԻ՛Կ

Կոչ եմ անում զսպված ու կոռեկտ լինել, համախմբված ու համբերատար, ժամանակն ամեն բան իր տեղը կդնի։

Կապրենք, կտեսնենք

Նմանատիպ նյութեր