211652_close_icon
views-count44196 դիտում article-date 18:06 01-03-2021

Ավտովթար Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan Tiida-ն ու Opel Astra-ն. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում  Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում բախվել են Օձուն գյուղի բնակիչներ, 30-ամյա Յուրիկ Տ.-ի վարած Nissan Tiida մակնիշի  և 42-այա Սարիբեկ Ն.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Լյուվիգ Ղանդիլյանի  գլխավորությամբ: 

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Գառնիկ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Էդիկ Սիմոնյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր