211652_close_icon
views-count47991 դիտում article-date 21:40 27-02-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Land Rover-ն ու ԶԻԼ-130-ը. վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել ՃՈ վաշտի ու դասակի հրամանատարները, ԶԻԼ-ն էլ հայտնաբերվել է վթարի վայրից հեռու՝ կողաշրջված վիճակում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 18:30-ի սահմաններում, Թալին-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում, բախվել են Land Rover և ԶԻԼ-130 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:
 
Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանն ու նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը:
 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Ա. Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Ֆոտոլրագրողը հայտնում, որ դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկաներն ու ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում են իմացել, որ Land Rover-ին բախվել է ԶԻԼ-ը և նշված ավտոմեքենան, որը բարձված է եղել հողով, ոստիկանները հայտնաբերել են վթարի վայրից մոտ 1,5 կմ հեռավորության վրա, դաշտամիջյան հատվածում՝ կողաշրջված վիճակում:
 
Մինչ վթարի վայրի զննություն էին կատարում ՃՈ ավագ հետաքննիչներ Հ. Վարդանյանն ու Ա. Աղաջանյանը, ԶԻԼ-ի վարորդը նույնպես տեղափոխվեց «Թալին» բժշկական կենտրոն:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր