SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 19-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Այդ օրը՝ ժամը 16:20–ին, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ առավոտյան ժամը 08:00-ին նշված բժշկական կենտրոնում վիճաբանություն է տեղի ունեցել կենտրոնի աշխատակից, Երևանի բնակիչ, 65-ամյա Աշոտ Գ.-ի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ այդ քաղաքացին հարվածներ է հասցրել Աշոտ Գ.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով պատճառվել են մարմնական վնասներ և նա «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հոսպիտաացվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են այդ քաղաքացու ինքնությունը, ով Տավուշի մարզի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մ.-ն է:
Վերջինս հայտնաբերվել ու տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում
2021.02.26 20:53


