211652_close_icon
views-count18747 դիտում article-date 19:05 26-02-2021

Եթե օրերի ընթացքում չլինի վարչապետի հրաժարականը, տեղի կունենա անդառնալին. Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե օրերի ընթացքում չլինի վարչապետի հրաժարականը և չնշանակվեն արտահերթ ընտրություններ, տեղի կունենա անդառնալին։ Դե ուրեմն թողե՜ք, թող ժողովուրդը որոշի։ Միակ հանգուցալուծումը դա է։ Հերի՜ք եղավ հանուն պաշտոնի խաղ անել մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ։ Կոչս հանգուցալուծման կողմնակից բոլոր մեր քաղաքացիներին՝ պատրաստվեք փողոց դուրս գալուն հենց այդ օրակարգով»։

 Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր