211652_close_icon
views-count1681 դիտում article-date 21:01 25-02-2021

​Օլիմպիական խաղերը մեկ անգամ բացվել են առանց հանդիսականների

Տոկիոյի օլիմպիական խաղերի ընթացքին մարզասերների ներկա լինել  – չլինելու հարցը դեռևս քննարկման փուլում է: Խնդիրը կորոնավիրուսն է: Իսկ ահա օլիմպիական պատմությունը հետևյալ փաստն է գրանցել , որը կապ չունի որևէ համաճարակի հետ:

Բելգիայի Անտվերպեն քաղաքում 1920թ․ օգոստոսի 14 – 29 –ը անցկացվեցին  ամառային  օլիմպիական յոթերորդ խաղերը։ Համաշխարհային այդ մարզահանդեսը  հզոր ապրանքանիշի  էր  վերածվել.  հսկայական ուշադրություն էր գրավել  կապիտալը:  Բելգիայի իշխանությունները սահմանել էին  տոմսերի բարձր սակագին։ Դա ոչ մի կերպ  արդարացված  չէր և երկրպագուները  բոյկոտեցին  բացման արարողությունը։

Պատվիրակություններն իրենց երկրների դրոշներով պատվո շրջան կատարեցին գրեթե դատարկ  տրիբունաների ներքո։ Դրանից հետո կազմկոմիտեն  նախ քաղաքացիների որոշակի կատեգորիաների անվճար ներս թողեց մարզադաշտ,  ապա  բացեց երկու տրիբունաների մուտքը։

Ի դեպ,  առաջին անգամ բարձրացվել է  օլիմպիական  սպիտակ  դրոշը։ Մետաքսե  կտորի վրա ասեղնագործված էին կապույտ, սև, կարմիր  / վերևի շարքում /, դեղին և կանաչ  / ներքևի շարքում /  հինգ միահյուսված օղակներ: Դրոշի հիմքում ընկած գաղափարը պարզ է՝  հինգ մայրցամաք, հինգ օղակ: 

Նմանատիպ նյութեր