211652_close_icon
views-count2014 դիտում article-date 16:37 25-02-2021

Լավրովն ու Այվազյանը հեռախոսազրույց են ունեցել. ՌԴ-ն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես Հայաստանի ներքին գործ

Փետրվարի 25-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի միջև: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից:

Արա Այվազյանը տեղեկացրել է հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների վերջին զարգացումների մասին:

Ռուսական կողմից ընդգծվել է, որ իրենք իրավիճակը գնահատում են որպես Հայաստանի ներքին գործ, և  հույս ունեն, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով:

Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նմանատիպ նյութեր