211652_close_icon
views-count67026 դիտում article-date 12:24 22-02-2021

Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի կարգադրությամբ՝ երթևեկությունը Սարալանջի ճանապարհին ժամանակավորապես դադարեցվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ՝ Երևանի Սարալանջի փողոցում երկկողմանի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, որպեսզի որոշ վայ վարորդներ չխանգարեն օպերատիվորեն ժամանած Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, ովքեր հատուկ տեխնիկաներով մաքրում են ճանապարհին քարաթափման հետևանքվ կուտակված քարերն ու հողաշերտը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղի է ունեցել քարաթափում, մասամբ նաև հենապատի փլուզում, ինչի հետևանքով էլ նաև ահագին հողաշերտ է թափվել, և ճանապարհը դարձել է անանցնելի։

Քարաթափման ու փլուզման հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Երևանի քաղաքապետարանը, կարճ ժամանակում տեղեկանալով իրավիճակի մասին, օպերատիվորեն է արձագանքել և, հավանաբար, 30 րոպեի ընթացքում ճանապարհը կբացվի։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր