211652_close_icon
views-count34366 դիտում article-date 22:55 20-02-2021

Մահվան ելքով վրաերթ Երևանում. վարորդը փախուստի չի դիմել, հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 21:15-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Աթոյան փողոցում վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, զանգահարել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց, ով ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:
 
Օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
 
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտրիոսյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր