55584 դիտում
09:59 17-02-2018
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 71-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. վարորդը փախուստի չի դիմել
Երեկ՝ փետրվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Սերոբյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 35 MF 712 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արտաշատ քաղաքի բնակիչ 71-այա Յաշա Բուրչիյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության ծառայություն և օգնել վրաերթի ենթարկածին տեղափոխել հիվանդաոց, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային ն քննչական վարչության ավագ քննիչ Այվազյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվաշի 2 մասի հատկանիշներով:
Վարորդ Ա. Սերոբյանը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ վիճակում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: