211652_close_icon

Լեզվի մասին օրենքը չի կարող փոփոխվել առանց հանրության իրական համաձայնության. Արցախի ԱԺ պատգամավոր

views-count1362 դիտում article-date 13:59 19-02-2021
Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի հեղինակներին առաջարկել եմ կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և դրանով առաջարկվող փոփոխությունների հետ կապված հանրության ոչ միանշանակ արձագանքը՝ առաջարկել եմ նախագծի հեղինակներին, մինչև Ազգային ժողովի լիագումար նիստում նախագծի քննարկումները, կազմակերպել քննարկումներ հանրության լայն շերտերի՝ մտավորականության, դասախոսական և ուսուցչական կոլեկտիվների, ուսանողության մասնակցությամբ:

Լեզվի մասին օրենքը չի կարող փոփոխվել առանց հանրության շրջանում իրական և համընդհանուր փոխըմբռնման ու համաձայնության և չի կարող չարտահայտել հանրության իրական ցանկությունները»,- գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի՛ հայրենակիցներ, Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»...

Posted by Գեղամ Ստեփանյան / Gegham Stepanyan on 2021 թ. փետրվարի 18, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր