1898 դիտում
18:38 16-02-2021
Ռոմանոս Պետրոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ
Այսօր՝ փետրվարի 16-ին, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ հրաժեշտի աշխատանքային հանդիպում ունեցավ։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը կազմում էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան, ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՄԱԶԾ կլիմայի, շրջակա միջավայրի, կայունության թիմի ղեկավար Հովհաննես Ղազարյանը։
Ողջունելով գործընկերներին՝ նախարար Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին Հայաստանի Հանրապետությունում կատարած իր առաքելության համար։ Նախարարը բարձր է գնահատել պարոն Մարիյասինի անհատական ջանքը Հայաստանում շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող ծրագրերի հաջողման հարցում և հույս հայտնել, որ նրան հաջորդողի հետ համագործակցությունը կշարունակվի արդեն իսկ սահմանած բարձր նշաձողից, և միասին արդյունավետորեն առաջ կտանեն բոլոր մեկնարկած ծրագրերը։ Նախարարը նաև լիահույս է, որ պարոն Մարիյասինի սերը Հայաստանի հանդեպ նոր կարգավիճակում ևս խթան կհանդիսանա մեր երկրի հետ ավելի լայն ու մասշտաբային համագործակցությունների համար։
Դմիտրի Մարիյասինն իր հերթին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին համատեղ օգտավետ համագործակցության համար, որի արդյունքում հատկապես 2018 թվականից հետո հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ բարեփոխումներ։ Նա խոստացել է անել հնարավորը «կանաչ օրակարգի» պահպանման համար Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտներում՝ բնապահպանական սոցիալական, տնտեսական։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը համատեղ իրականացրել են բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստել են ինչպես բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, այնպես էլ ազգային օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործմանը: Իրականացվել են նաև մի շարք պիլոտային ծրագրեր:
Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում է 9 ծրագիր։
Հաջորդիվ կողմերը քննարկել են իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ամփոփել արդյունքները, մատնանշել ձեռքբերումներն ու բացթողումները, որոնց ուղղությամբ ավելի համակարգված աշխատանքի կարիք կա։
Նախարար Պետրոսյանը հավաստիացրել է, որ ՀՀ Կառավարության և իր անհատական միջնորդությամբ կնպաստի Հայաստանի համայնքներում ՄԱԶԾ որդեգրած «կանաչ» և կայուն սկզբունքների խթանմանը։
Հանդիպման ավարտին նախարար Ռոմանոս Պետրոսյանը պարոն Մարիյասինին է նվիրել «Կովկասյան ընձառյուծի» արծաթե հուշադրամ՝ ի հիշատակ և որպես երախտիք կատարած աշխատանքի համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ...
Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Вторник, 16 февраля 2021 г.
Նմանատիպ նյութեր
1861 դիտում
22:26 08-02-2019
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հետ
733 դիտում
16:56 07-06-2019
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ
Այս բաժնից
337 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
736 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
574 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ