Վանաձորում խնջույքի մասնակիցներից 10 մարդ հոսպիտալացվել է սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ
Երեկ՝ փետրվարի 15-ին, ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց հոսպիտալացվել են Վանաձորի բնակիչներ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ փետրվարի 13-ին 14 հոգի մասնակցել է տարեդարձի խնջույքի, որի ժամանակ օգտագործել են տնային պայմաններում պատրաստված կրեմային հրուշակեղեն եւ եփած հավով ուտեստ:
Փետրվարի 15-ին՝ ժամը 20.30-ի դրությամբ, ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչեւ 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով հոսպիտալացվել է խնջույքի մասնակից 10-ը հոգի, որից 5-ը՝ մինչեւ 18 տարեկան, 5-ը՝ 18-ից բարձր:
Հիվանդների վիճակը գնահատվել է միջին ծանրության: Խնջույքի մյուս մասնակիցները գանգատներ չունեն:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոն եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոն:
Աշխատանքները շարունակվում են:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սննդային թունավորման դեպքեր Վանաձորում Այսօր ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն...
Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Понедельник, 15 февраля 2021 г.